Սոցապ նախարարությունը հայտարարություն է տարածել

 Անօթևան քաղաքացիներին ժամանակավոր կացարանով ապահովելու գործընթացն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ուշադրության կենտրոնում է։ Այս մասին նշված է նախարարության տարածած հաղորդագրությունում։

 

Նախարարությունը վերահաստատում է իր պատրաստակամությունն՝ իրականացնել «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի կացարանի բնակիչների տեղափոխումը Երևանի թիվ 1 տուն ինտերնատի առանձին մասնաշենք և վերջիններիս մատուցել անհրաժեշտ ծառայություններ։

 

Կից ներկայացվող լուսանկարներում այն պայմաններն են, որոնք առաջարկվում են անօթևան քաղաքացիներին։ Նախատեսված են նաև վերանորոգման աշխատանքներ, որոնք կիրականացվեն սեղմ ժամկետներում։

Քաղաքականություն