«Զվարթնոց» օդանավակայանից խոշոր գումար են գտել

Նոր տարին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սկսվեց ուղևորի կողմից կորցրած դրամական միջոցների հայտնաբերմամբ: Այս մասին հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանը: Օդանավից գտել են 199.000 ռուսական ռուբլի, ինչը համարժեք է մոտ 1 մլն. 260 հազար դրամի:

Հունվարի 1-ին Կրասնոյարսկ-Երևան չվերթի ժամանումից հետո ինքնաթիռի սրահից «Զվարթնոց Հենդլինգ» ընկերության օդանավի մաքրուհին գտել է 199.000 ռուսական ռուբլի:

 

Համաձայն ընթացակարգի գումարը փոխանցվել է Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցին, վերջինս էլ հանձնել է Կորած և գտնված իրերի բաժին:

 

Քաղաքականություն