Անահիտ Ավանեսյանը կորոնավիրուսի վերաբերյալ հայտարարություն է տարածել

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է կորոնավիրուսի դեմ խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստման սխեման:

Հիշեցնենք,  18 տարեկան և բարձր տարիքի, մասնավորապես՝ ռիսկի խմբերում գտնվող անձինք, կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման երկրորդ դեղաչափից 6 ամիս անց կարող են ստանալ խթանիչ (բուստեր) դեղաչափ, որը կնպաստի առավել պաշտպանված լինելուն, հատկապես՝ վերջին շրջանում աշխարհում շրջանառող «Օմիկրոն» տարբերակի տարածման համատեքստում: 

 


 

Քաղաքականություն