«Հիմա որ ադրբեջանցի դեմդ դուրս գա, կսպանե՞ս...ասաց, որ ինքն ադրբեջանցի է և հայի ազգանունով մնացել է այստեղ». Արմեն Քոչարյան

Զինվորական Արմեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

 

«Ծառայության ժամանակ մի աղջկա հետ էի «Ֆեյսբուք»-ով խոսում։ Պրոֆիլն առաջին հայացքից ֆեյք չէր, ու նաև իր նկարներն էր անձնական նամակով ուղարկում. մի խոսքով կասկածելու տեղիք չէր տալիս։
Մի անգամ հարցրեց` որտե՞ղ ես ծառայում։ Ասացի ծառայությանս վայրը, հետո հարցրեց` պոստեր ե՞րբ եք բարձրանում։ Ասացի, որ չեմ կարող ասել։
Նման հարցեր շատ էր գրում, միշտ խուսափում էի պատասխանել, քանի որ անձամբ չէի ճանաչում։
Մի օր գրեց, որ լուրջ խոսելու բան ունի իմ հետ, և որ ես էլ անկեղծ պատասխանեմ ամեն ինչ` ոնց կա։
Մեջբերում եմ.
- Հիմա որ ադրբեջանցի դիմացդ դուրս գա, կսպանե՞ս։
- Առանց երկար բարակ մտածելու արյունը կխմեմ,- գրեցի։
Էդ գրածիս ամիսներով չպատասխանեց, ես էլ չգրեցի, ու կապը կտրվեց այնքան ժամանակ մինչև օտպուսկ եկա։
Նկար էի գցել «Ֆեյսբուք», տեսել գրել էր, որ ուզում է ինձ տեսնի, որ էլի լուրջ խոսելու բան ունի։
Հասկացանում եք երևի, որ էս պատմության իսկզբանե ինտրիգ կար, ու, պարզ էր, որ չէի մերժելու։ Ինձ էլ էր հետաքրիր...
Հանդիպեցինք ու առաջին բանը, որ ինձ ասեց այն էր, որ ինքն ադրբեջանցի է, մայրն ու հայրն ադրբեջանցի են ու փոխել են իրենց ազգանունը, մնացել Հայաստանում։ Նաև ասաց, որ իր բարեկամների մեծ մասն էլ են Հայաստանում ու ինքը շատ ադրբեջանցիներ գիտի, որ հայի ազգանունով մնացել են այստեղ։
Կարծում եմ` ճիշտ կլինի, որ կորոնայի թեստ հանձնելու փոխարեն ամբողջ ազգը ԴՆԹ թեստ հանձնի, որպեսզի պարզենք` Հայաստանում քանի տոկոսն են կազմում իրական հայերը։
Իրականում սա է հարցի լուծումը, քանի որ այսօր բոլորս ականատես ենք լինում արարքների, որոնց Հայն ընդունակ չէ։
Եթե Հայաստանում եք ծնվել և մեծացել, ինձ թվում է` լսած կլինեք, որ Հայ լինելը բարձր տիտղոս է, Հայն ազնվական ցեղ է և ոչ թե լափող ու 2500 դրամ արժողությամբ հրավառությունից ուրախացող քաղքենի։
Ճշտե՛ք ձեր ազգությունը և վերադարձե՛ք ձեր ակունքներին։ Հայաստանը թողե՛ք իրական հայերին, որոնք գիտակցում են, որ մի ամբողջ բանակ գերեզմանում է, որ Արցախը օկուպացված է, որ Սյունյաց աշխարհը և ամբողջ Գեղարքունիքի մարզը վտանգի տակ է։
Ինչների՞դ վրա եք ուրախանում և ի՞նչ եք տոնում, եթե իրական ՀԱՅ եք»։

Քաղաքականություն