Լուսանկարներ․ Ալմաթիի փողոցներում ռազմական տեխնիկա է հայտնվել․ իրավիճակը շարունակում է լարված մնալ

Ալմաթիի փողոցներում արտակարգ դրության ռեժիմ սահմանելուց հետո հայտնվել են բանակային ստորաբաժանումներ և ռազմական տեխնիկա՝ զրահամեքենաներ, զրահափոխադրիչներ, ռազմական բեռնատարներ: 
Ուժայինները պահպանության են վերցրել առանցքային քաղաքային օբյեկտներն ու հիմնական տրանսպորտային զարկերակները։ Շուրջօրյա հերթապահում են նաև ԱԻՆ ավտոմեքենաներն ու հրշեջ ծառայությունները: Հարյուրավոր զինվորականներ են բերվել քաղաք։ 

 

 



Այս պահին իրավիճակը քաղաքում ընդհանուր առմամբ հանգիստ է, սակայն ամենուր ցույցերի հետքեր են՝ կոտրված ապակիներ, մայթերի սալիկների բեկորներ և պատռված պաստառներ։ 

 

 

 


Նոր տարվա առաջին օրերին Ղազախստանի Մանգիստաուի մարզի (նավթարդյունահանող տարածաշրջան երկրի արեւմուտքում) Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս են եկել հանրահավաքների՝ բողոքելով հեղուկացված նավթային գազի գների կրկնակի աճի դեմ: Երկրի Էներգետիկայի նախարարությունը պարզաբանել է, որ հունվարի 1-ից գազի գինը ձևավորվում է էլեկտրոնային բորսային աճուրդում՝ առաջարկի և պահանջարկի հիման վրա: 


Եվրոպայում գազի գինը կրկին ռեկորդ է սահմանել 
Բողոքի ցույցերի ֆոնին հունվարի 3-ին հայտարարվել էր հեղուկացված գազի գինը նախկին մակարդակին իջեցնելու մասին։ Սակայն դա չէր թուլացրել բողոքի ալիքը։ 
Հունվարի 4–ի լույս 5-ի գիշերը երկրի նախագահ Կասիմ-ժոմարտ Տոկաևն արտակարգ դրություն է մտցրել Մանգիստաուի մարզում և Ալմաթի քաղաքում, առավոտյան արտակարգ դրությունը տարածվել է նաև ամբողջ Ալմաթիի մարզի վրա:

 

Նշենք նաև, որ եթե համառոտ ներկայացնենք, թե ինչ է կատարվում Ղազախստանում, ապա իրավիճակը կբնութագրվի այսպես. 

▪ ️ հունվարի 1-ից երկրում հեղուկացված նավթային գազի գնումներն ամբողջությամբ իրականացվել են շուկայական գներով ՝ առաջարկի եւ պահանջարկի հավասարակշռության հիման վրա.

▪ ️իշխանությունները պարզաբանել են, որ մինչ օրս վառելիքի այդ տեսակը վաճառվել է ինքնարժեքից ցածր գնով եւ արտադրողները դրանք վաճառել են վնասով

▪ ️ հեղուկ գազի հունվարյան մատակարարումների միջին մեծածախ գինը սակարկությունների արդյունքում կազմել է 78 տենգե մեկ լիտրի համար, իսկ մանրածախ գինը ՝ 100-120 տենգե

▪ ️ վառելիքի գների աճը հասարակական դժգոհություն է առաջացրել Մանգիստաուի մարզում, առաջին հերթին Ակտաուում եւ Ժանաոզենում, սկսեցին պահանջել 120-ից մինչեւ 60 տենգե իջեցում

▪ ️ Ղազախստանի նախագահը հանձնարարել է հասկանալ իրավիճակը, ստեղծվել է հատուկ կառավարական հանձնաժողով, բենզալցակայանների սեփականատերերի դեմ հետաքննություն է սկսվել գնային դավադրության վերաբերյալ

Մանգիստաուի մարզի լցակայանների սեփականատերերը որոշել են վառելիքի գինը նվազեցնել մինչեւ 85-90 տենգե մեկ լիտրի համար, իսկ այսօր իշխանությունների եւ տարածաշրջանում ցուցարարների միջեւ բանակցությունների արդյունքում որոշվել է գինը իջեցնել մինչեւ 50 տենգե

▪ ️ այսօր վառելիքային բողոքները տարածվել են Ղազախստանի մի շարք այլ քաղաքների վրա: 

 

Քաղաքականություն