ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պոլիէթիլենային տոպրակները մեր կյանքից պետք ա դուրս շպրտենք․ Փաշինյան

Հունվարի 1-ից արգելվել է որոշակի տեսակի պոլիէթիլենային տոպրակների վաճառքը և անվճար տրամադրումը վաճառքի կետերում: Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նշեց, որ օրենքն ընդունվել է 2020 թվականի գարնանը, սակայն ուշ է ուժի մեջ մտնում, որ արտադրողները հարմարվեն իրավիճակին ու կարողանան փոխել իրենց արտադրական կարողությունները:

«Պոլիէթիլենային և պլաստիկից պատրաստված իրերը շատ մեծ վնաս են հասցնում շրջակա միջավայրին և կարծում ենք՝ սա շատ կարևոր արգելք է: ՏԻՄ-երը պետք է ակտիվորեն ներգրավվեն այս գործընթացում և ապահովեն օրենքի կիրառումը»,-նշեց Հակոբ Սիմիդյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա այս գործընթացի առաջին քայլն է, և ժամանակի ընթացքում պետք է ընդհանրապես պոլիէթիլենից հրաժարվենք ու դուրս մղենք պոլիէթիլենային տոպրակները մեր կյանքից:
«Այդ տոպրակները մարդիկ օգտագործում են առավելագույնը 1-2 ժամ, որից հետո այն հայտնվում է բնության մեջ ու էական վնաս հասցնում»,-ասաց վարչապետը:

Քաղաքականություն