Երեւանը չի կարող մերժել Մոսկվային, բայց հայերը, որ խելք ունենային, Ղարաբաղի տղաներ կուղարկեյին Ղազախստան. վերլուծաբան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

 

«Պարզ ա, որ Երեւանը չի կարող մերժել Մոսկվային, բայց հայերը որ խելք ունենային, մի վաշտ Ղարաբաղի տղաներ որպես խաղաղապահ կուղարկեյին Ղազախստան, ու հետո ողջ օրը յութուբը ու սոցիալական ցանցերը կլցնեյին տարատեսակ տեսահոլովակներով, թե ոնց են Ղարաբաղի հայերը տարածքով ամենամեծ թյուրքական պետությունում կարգուկանոն հաստատում։

Առավել եւս որ 100 տարի առաջ Կենտրոնական Ասիայում նման ավանդույթներ արդեն եղել են, երբ բոլշեւիկ հայերը այնտեղ կարգուկանոն էին հաստատում...»

 

Քաղաքականություն

Պատահարներ