«Բաքվի մամուլում Վրաստանի հարավային գոտին անվանում են «Անկախ Բորչալու»». պատմաբան
Պատմաբան Արշալույս Զուրաբյանը գրում է. «ԷՍՊԻՍԻ ԲԱՆ
Ադրբեջանում ժամանակ առ ժամանակ հագուրդ են տալիս հիվանդ երեւակայությանը, որի արդյունքում պարբերաբար վերաձեւում են տարածաշրջանի քարտեզը, եւ, վստահաբար, ալլահից աղերսում երազանքների իրականացում: Հարեւան երկրում աչք են տնկել ո՛չ միայն Արցախի, Սեւանա լճի ու Սյունիքի, Իրանի հյուսիս-արեւմտյան նահանգների, այլեւ Դաղստանի ու Վրաստանի հարավային շրջանների վրա: Այսպես, Բաքվի մամուլում հաճախ հայտնվում են հրապարակումներ, որոնք Վրաստանի հանրապետության հարավային գոտին անվանում են ոչ ավել, ոչ պակաս` «Անկախ Բորչալու»: Նույնիսկ հստակեցրել են չեղած պետության սահմանները, զինանշանը, դրոշն ու հիմնը։ Մայրաքաղաքի հարցում դեռ չեն կողմնորոշվել՝ Բաթումի, Մառնեուլի, թե՞ Ախալցխա: Մտածում են։
Ի դեպ, Հայաստանից Վրաստան մտնող երեք մայրուղիներից երկուսն անցնում է խիտ ադրբեջանաբնակ շրջաններով: Բացառություն է կազմում Գյումրի-Բավրա-Նինոծմինդա ճանապարհը»:

Քաղաքականություն

Պատահարներ