Nissan Pathfinder-ը տապալել է ծառն ու գլխիվայր շրջվել․ 4 վիրավորներից 2-ը անչափահասներ են

Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։35-ի սահմաններում Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենան Թևոսյան փողոցում՝ «Պառնաս» ռեստորանային համալիրի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում եղած ծառին, տապալել այն, ապա առաջ ընթանալով՝ գլխիվայր շրջվել և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Kia և ՎԱԶ 221 մակնիշի ավտոմեքենաներին։  

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 2 անչափահաս տղաներ՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, 2 հոգի էլ՝ թիվ 1 հալսարանական հիվանդանոց։  Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։  Դեպքի վայրում հավաքվածերն ասում էին, որ վարորդը անչափահաս տղա է եղել, ում նույնպես տեղափոխել են հիվանդանոց։  Կայանված Նիվան էլ մարզերից մեկի գյուղապետի ավտոմեքենան է։  

Քաղաքականություն