«Ես զարմացած էի, երեխաներն ինձանից շատ». Պեսկովը՝ պատժամիջոցների մասին

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ զարմացած է իր երեխաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու արևմտյան իշխանությունների որոշումից, սակայն դա դրական կրթական ազդեցություն է ունեցել։ 
 

Այս մասին նա խոսել է «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում՝ պատասխանելով Մոսկվա.Կրեմլ.Պուտին ծրագրի ժամանակ լրագրող Պավել Զարուբինի հարցերին։ 

«Դե, ճիշտն ասած, ես զարմացած էի, հատկապես երեխաների պատճառով էի զարմացել, երեխաներն էլ ինձնից ավելի են զարմացել»,- խոստովանել է Պեսկովը։ «Բայց մյուս կողմից, դա թերևս լավագույն հաստատումն էր մեր երկրի դեմ ձեռնարկվող ոչ բարեկամական քայլերի մասին իմ պատմությունների»,- հավելել է նա։ 

Ռուսաստանի ղեկավարի խոսնակն ասել է, որ այն բանից հետո, երբ անձնական պատժամիջոցներ են սահմանվել անձամբ իրենց դեմ, նրա երեխաները «հանկարծ հասկացել են, որ այն ամենը, ինչ ինքը ասում է իրենց, ճիշտ է»։
 

 «Դե, տեսնում եք, երիտասարդ սերունդը, նրանք մեծանում են որպես այդպիսի կոսմոպոլիտներ, աշխարհի մարդիկ: Եվ երբ ասում եք, որ, հավանաբար, «սա» ամբողջովին չի համապատասխանում մեր ավանդույթներին և սովորույթներին, իսկ «սա» չեն տեղավորվում մեր գենետիկ կոդի մեջ՝  միշտ չէ, որ դա հասկանում են,- պարզաբանել է Պեսկովը։

Քաղաքականություն

Պատահարներ