Ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռում պայթուցիկ սարք կա. Shamshyan. com

Քիչ առաջ հերթական ահազանգն է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում քիչ առաջ «Red Wings» ավիաընկերության կողմից Մոսկվա-Երևան իրականացված թռիչքը սպասարկող ինքնաթիռում, որն արդեն վայրէջք է կատարել, պայթուցիկ սարք է տեղադրված։  

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, օպերատիվորեն արդեն ժամանել են ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից, սակրավորներից: Տեղում են նաև «Զվարթնոց»  օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի ծառայողները, ինչպես նաև ոստիկանության կինոլոգները: 

 

ԱԻՆ-ի սակրավորները պատրաստվում են տարածքը զննել, իսկ ուղևորները անվտանգ դուրս են եկել, ուղեբեռները ստացել են, ինքնաթիռն էլ տեղափոխվել է անվտանգ տարածք, որպեսզի զննվի: 

 

Ոստիկանությունը պարզում է ահազանգողի ինքնությունը: 

 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ