Ինքնասպանություն՝ Երևանում․ մահացածը 26-ամյա տղամարդ է

Այսօր՝ ապրիլի 8-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: 

 

Ժամը 16:30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա: 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները սահմանազատել են տարածքը և սպասում են՝ մինչև ժամանի դատական բժիշկը: Այս պահին դեպքի վայրում զննություն է կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։

 

Օպերատիվ տեղեկութուններով պարզվել է, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ, 26-ամյա Կարեն Հ.-ն էր: 

 

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: 

Քաղաքականություն

Պատահարներ