Հատուկ օպերացիայի արդյունքում բերման է ենթարկվել առանձնապես ծանր հանցագործության համար հետախուզվող. Shamshyan. com

Ապրիլի 11-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հանձնարարականով Երևանում խիստ գաղտնի իրականացվել է հատուկ օպերացիա: Բերման է ենթարկվել առանձնապես ծանր հանցագործության համար հետախուզման մեջ գտնվող անձ: Այս մասին գրում է Shamshyan. com-ը:

 

Միջոցառման արդյունքում ոստիկանները Մանանդյան փողոցի 25ա շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել են առանձնապես ծանր հանցագործության  համար ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզման մեջ գտնվող, Երևանի բնակիչ, 29-ամյա Վլադիմիր Ավետիսյանին:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Հայաստանի քննչական կոմիտեն հարուցել էր քրեական գործ՝ սպանության փորձի, ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու, օգտագործելու, շահագործելու հատկանիշներով ապրիլի 9-ին Երևանի Չարբախ թաղամասի՝ ժողովրդին հայտնի «Կարմիր բլուր» կոչվող գերեզմանոցի տարածքում հնչած կրակոցների փաստով։ 

 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ