ԱՄՆ միլիոնավոր դոլարներ կծախսի ռուս գործարարներից առգրավված զբոսանավերի ծախսերը հոգալու համար․ Bloomberg

ԱՄՆ-ն ստիպված է հոգալ ռուս գործարարներից առգրավված զբոսանավերի ծախսերը, որոնց արժեքը միլիոնավոր դոլարների է հասնում: Հայտնում է Bloomberg-ը: ԱՄՆ արդարադատության նախարարության Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման աշխատանքային խմբի ղեկավար Էնդրյու Ադամսն ասել է, որ զբոսանավերը պետք է պահպանվեն «լավ վիճակում: Մասնավորապես, Tango սուպերզբոսանավի սպասարկումը, որը ըստ որոշ աղբյուների պատկանում է ռուս միլիարդատեր Վիկտոր Վեկսելբերգին, տարեկան կարժենա մոտ 9,5 մլն դոլար։ Զբոսանավի գնահատված արժեքը կազմում է մոտ 100 մլն դոլար։

Քաղաքականություն

Պատահարներ