Հայտնի է՝ երբ կժամանի ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային 800 մլն դոլարի չափով օգնությունը

ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային 800 մլն դոլարի չափով օգնությունը կժամանի առաջիկա 24 ժամվա ընթացքում: Հայտնում է CNN-ը։

 

Հեռուստաալիքը, վկայակոչելով Պենտագոնի ներկայացուցչին, հայտնում է, որ ուկրաինացիները բեռը կդիմավորեն սահմանին եւ այն կտեղափոխեն Ուկրաինա:


Հաղորդվում է, որ օգնության այս փաթեթը, ի տարբերություն նախորդների, ներառում է «ավելի հզոր սպառազինություն»։

 

Ցուցակը չի հրապարակվում, սակայն, ըստ ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց, ռազմական օգնության նոր մատակարարումը կներառի ռադարներ, խոշոր տրամաչափի հաուբիցներ եւ դրանց զինամթերքներ:

 

Ավելի վաղ Ռուսաստանը դիվանագիտական նոտա էր հղել ԱՄՆ-ին, որում Սպիտակ տունը նախազգուշացրել էր «անկանխատեսելի հետեւանքներից», եթե ԱՄՆ-ն չդադարի զինել Ուկրաինային:

Քաղաքականություն

Պատահարներ