Մոսկվան ԵՄ ներկայացուցչության 18 աշխատակցի անցանկալի անձ է հայտարարել

Ռուսաստանը Մոսկվայում Եվրամիության ներկայացուցչության 18 աշխատակցի անցանկալի անձ է հայտարարել, նրանք պետք է մոտ ժամանակներս լքեն երկիրը, հայտնել Է ՌԴ ԱԳՆ-ն։

 

Հաղորդագրության համաձայն, ապրիլի 15-ին Ռուսաստանի ԱԳՆ է կանչվել Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Մարկուս Էդերերը, որին վճռական բողոք է հայտնվել ապրիլի 5-ին ՌԴ մշտական ներկայացուցչության եւ ատոմային էներգիայի եվրոպական ընկերակցության 19 աշխատակիցների չհիմնավորված կերպով անցանկալի անձ հայտարարելու կապակցությամբ:

Քաղաքականություն