Փակեք Sputnik-Ադրբեջանը քանի որ այն ղեկավարում է ազգությամբ հայ` Մարգարիտա Սիմոնյանը. ադրբեջանցի պատգամավոր

Ադրբեջանի պատգամավոր, Միլլի Մեջլիսի իրավական քաղաքականության և պետականաշինության հանձնաժողովի անդամ Բահրուզ Մահարրամովը կոչ է արել փակել Sputnik-Ադրբեջան գործակալությունը, քանի որ այն ղեկավարում է ազգությամբ հայ Մարգարիտա Սիմոնյանը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ 

Մագերամովը մտավախություն ունի, որ այդ գործոնը կարող է հանգեցնել նրան, որ գործակալությունը կդառնա հայկական ռեվանշիզմի խոսափողը։ 

Այս մասին գրում է infoteka24 ալիքը և նշում, որ այս  կարծիքը շատ տարօրինակ է, քանի որ Sputnik Ադրբեջանը այսօր Բաքվի հիմնական քարոզչական ռեսուրսներից է։ Միաժամանակ հատկանշական է, որ գործակալությունը Բաքվի ռեժիմին ծառայելու ցանկության մեջ մոռանում է ռուսական ռեսուրս լինելու փաստը և հաճախ պատրաստ է գործել ընդդեմ Ռուսաստանի շահերի։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ