ՌԴ-ից ասել են՝ երբ կավարտվի հատուկ գործողությունն Ուկրաինայում

Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը կավարտվի առաջիկայում: Այս մասին հայտարարել է Դաշնության խորհրդի՝ Ռուսաստանի Դաշնության ինքնիշխան գործերին միջամտությունը կանխելու հարցերով հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիմովը, գրում է ura.news-ը:

«Ռուսաստանի Դաշնության հատուկ գործողությունն Ուկրաինայում շուտով կավարտվի։ Մենք չենք պատրաստվում ձգձգել այն»,- ասել է նա աֆրիկյան և ասիական լրատվամիջոցների ներկայացուցիչների համար 2014-2022 թվականների ուկրաինական ճգնաժամի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ճեպազրույցում։ Հեռարձակումն իրականացվել է «Եդինայա Ռոսիա»-ի կայքում։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: 

Քաղաքականություն

Պատահարներ