Սպիտակ տանը հերքել են Բայդենի խոսքերը

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի այց Ուկրաինա չի նախատեսվում։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ 

Երեկ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է անձամբ մեկնել Կիև։ Մերիլենդ նահանգի նախագահական օդանավ նստելուց առաջ Բայդենին հարցրել են, թե պատրա՞ստ է արդյոք նա մեկնել Ուկրաինա, պատասխանն «այո» է եղել։ 

Բայդենի այդ հայտարարությունից հետո Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիին Pod Race America-ի podcast-ի թողարկման ժամանակ հարցրել են` քննարկվո՞ւմ է արդյոք Բայդենի ուղևորության հարցն Ուկրաինա: 
«Ո՛չ», - պատասխանել է նա: 
Փսակիի խոսքով ՝ Բայդենը «պատրաստ է ամեն ինչի», այդ թվում ՝ Ուկրաինա ուղևորության: Սակայն այդ մասին դեռևս խոսք չկա։

Քաղաքականություն

Պատահարներ