ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քերոբյանը Փաշինյանին ներկայացրեց բնակարանների վարձերի թանկացման խնդիրը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը բողոքել է, որ բնակարանների վարձակալության գումարները թանկացել են, իսկ եղբայրն էլ վարձով է ապրում։

 

«Իմ եղբայրը վարձով էր ապրում, բայց վերջերս վարձատուն եռապատկել է վարձավճարը՝ ասելով, որ կան ավելի գրավիչ պայմաններ վարձով տալու եւ երկարաժամկետ կանխավճարով»,- հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ բնակարանների էներգոարդյունավետ վերանորգման վարկերի տոկոսների սուբսիդավորման հարցի քննարկման ժամանակ։

 

Նշենք, որ սուբսիդավորման հարցը ներկայացրել էր Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը՝ նշելով, որ ծրագրով նպատակ ունեն մեղմել վարձով բնակարանների շուկայում առաջացած պահանջարկը, Նախատեսվում է, որ նախքան ուժի մեջ մտնելը՝ մինչև մայիսի 20-ը կմշակվի համապատասխան կարգը, սակայն էկոնոմիկայի նախարարն առաջարկեց վերջնաժամկետը մոտեցնել և որքան հնարավոր է շուտ մխակել կարգը՝ զսպելու բնակարանների վարձակալության շուկայում գնաճը, քանի որ շատերը, չկարողանալով վճարել թանկացված վարձաճարները, հայտնվում են դրսում։

Քաղաքականություն

Պատահարներ