Ուզբեկստանում ձեռնարկատերերին խորհուրդ են տվել չաշխատել ռուսական բանկերի հետ, որոնք հայտնվել են պատժամիջոցների տակ

Ուզբեկստանում իշխանությունները երկրի ձեռնարկատերերին խորհուրդ են տվել չաշխատել պատժամիջոցների տակ հայտնված ռուսական բանկերի հետ արտասահմանյան գործընկերների հետ հաշվարկներ անելիս: Այս մասին գրում է ТАСС-ը:

 

«Կենտրոնական բանկին եւ բանկերին հանձնարարվել է աշխատանք տանել տեղի ձեռնարկատերերի հետ՝ պարզելու համար, թե արդյոք պատժամիջոցների տակ չեն հայտնվել արտասահմանյան գործընկերները, եւ ապահովելու տեղեկության տրամադրումը ձեռնարկություններին նախքան որեւէ գործարք կատարելը», - ընդգծել են արտաքին առեւտրի, ներդրումների եւ արդյունաբերության զարգազման հարցերով կառավարական հանձնաժողովի նիստի արդյունքում:
 

Կենտրոնական Բանկից նաև հայտնել են, որ հատուկ ընդգծվում է «անհրաժեշտությունը՝ հորդորելու բոլոր հաճախորդներին միջազգային հաշվարկներն անել այլ բանկերում՝ միջոցների անցանկալի արգելափակումից խուսափելու նպատակով»:

Քաղաքականություն