Վաշինգտոնը կշարունակի ռազմական աջակցությունն Ուկրաինային՝ չնայած Մոսկվայի նախազգուշացմանը

Վաշինգտոնը կշարունակի ռազմական աջակցությունն Ուկրաինային՝ չնայած ԱՄՆ-ի համար հնարավոր «անկանխատեսելի հետևանքների» մասին Մոսկվայի նախազգուշացմանը:
 

Ինչպես CNN-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը, Վաշինգտոնն իրեն իրավունք է վերապահելու որոշել Ուկրաինային զենքի մատակարարման հարցը։
 

«Ռուսները որոշ բաներ ասել են մասնավոր, որոշ բաներ՝ հրապարակավ. բայց ոչինչ չի կարող մեզ հետ պահել այն ռազմավարությունից, որին մենք ձեռնամուխ ենք եղել»,- ասաց նա:
 

Ավելի վաղ Մոսկվան պաշտոնական նոտայով զգուշացրել էր Սպիտակ տանը Ուկրաինային զենք չմատակարարելու մասին՝ նշելով, որ Ուկրաինային ԱՄՆ ռազմական օգնությունը կսրի հակամարտությունը և «անկանխատեսելի հետևանքներ» կունենա:

Քաղաքականություն

Պատահարներ