Ուժեղ պայթյուններ՝ Խերսոնի կենտրոնում

Խերսոնի կենտրոնում ուժեղ պայթյուններ են եղել, նախնական տվյալներով՝ ուկրաինական զինուժի գնդակոծության պատճառով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։

 

Լրագրողի խոսքով՝ քաղաքում առնվազն վեց անընդմեջ պայթյուն է տեղի ունեցել, դրանք շարունակվել են մի քանի րոպե։

 

Նախօրեին Խերսոնի շրջանի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմուսովը հայտնել էր, որ շրջանի ռազմական-քաղաքացիական վարչակազմը մտադիր է դիմել Ռուսաստանին՝ տարածաշրջանը Դաշնության կազմում ընդունելու խնդրանքով։ Նրանք արդեն սկսել են թոշակները ռուբլով վճարել։

Քաղաքականություն