McDonald's-ը Ռուսաստանից հեռանալու մասին վերջնական որոշում է կայացրել

McDonald ' s-ը հայտարարել է, որ վերջնական որոշում է կայացրել Ռուսաստանից հեռանալու մասին: Ռուսաստանում ընկերության բիզնեսը կվաճառվի: Վաճառքից հետո նոր ընկերությունը աշխատանքը կվերսկսի հունիսի կեսերին՝ պահպանելով աշխատակազմը, ռեստորանների ցանցը եւ ճաշացանկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

 

Ռուսաստանից հեռանալուց հետո McDonald ' s-ը ռեստորանների նոր սեփականատիրոջը կարգելի օգտագործել իր լոգոտիպը, անվանումը եւ ֆիրմային ճաշացանկը, ասված է ընկերության հայտարարության մեջ:

Քաղաքականություն

Պատահարներ