ՆԱՏՕ-ն 2 կարմիր գիծ է սահմանել Ուկրաինայի հակամարտությանը միջամտելու համար. Repubblica

Հյուսիսատլանտյան դաշինքը մասնավոր կարգով առնվազն երկու կարմիր գիծ է սահմանել, որոնց հատումը կհանգեցնի դաշինքի երկրների ներգրավմանը Ուկրաինայի հակամարտության մեջ: ՆԱՏՕ-ն մտավախություն ունի, որ իրավիճակին կարող է միջամտել «երրորդ երկիրը», և որ ՌԴ-ն կարող է սադրանք կազմակերպել, գրում է La Repubblica թերթը:


Պարբերականն ընդգծում է, որ խոսքը չի գնում Ուկրաինա զորք ուղարկելու պլանների մասին։ Առայժմ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները միայն գնահատում են գործողությունների հնարավոր ծրագրերը՝ որպես պատերազմում երրորդ կողմերի ներգրավման դեպքում ծայրահեղ միջոց։


Որպես առաջին կարմիր գիծ թերթը նշում է երրորդ երկրի ուղղակի կամ անուղղակի միջամտությունը Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին: Նյութում ասվում է, որ ՆԱՏՕ-ում այս դեպքում չի բացառում հակամարտությանը Բելառուսի անմիջական մասնակցության հնարավորությունը: Պարբերականը նշում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանը շատ երկար է և խոցելի, իսկ ուկրաինական զորքերը չեն կարողանում այն լիովին վերահսկել: ՆԱՏՕ-ում կարծում են, որ ՌԴ ԶՈՒ-ն ի վիճակի է ճեղքել հյուսիս-արևմուտքը, ինչի արդյունքում միջանցք կստեղծվի Կիևի և Բելառուսի միջև։


Երկրորդ կարմիր գիծը պարբերականը համարում է հնարավոր ռազմական սադրանքը Լեհաստանի կամ Բալթյան երկրների դեմ, ինչպես նաև ռազմական գործողությունները Մոլդովայի դեմ:


Քաղաքականություն

Պատահարներ