Եթե Մերձավոր Արևելքում երկու պետություն չստեղծվի, Գազայի այս պատերազմը վերջինը չի լինի. Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Al Arabiya հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Թուրքիան ակտիվացնում է իր ջանքերը Մերձավոր Արևելքում երկու պետությունների խնդրի լուծման ուղղությամբ։


«Եթե մենք դասեր չքաղենք այս ողբերգությունից և եթե երկու պետությունների ստեղծման մասին որոշում ձեռք չբերվի, ապա սա Գազայում վերջին պատերազմը չի լինի։ Ուրիշ պատերազմներ ու արցունքներ կսպասեն մեզ։ Մենք նաև պետք է Իսրայելին առաջարկենք ընդունել 1967 թվականի սահմանները»,- ասել է նա:

Քաղաքականություն