Արտառոց դեպք. Ստեփանավանի գերեզմանատանը հայտնաբերվել է հագուստ, որի մեջ եղել են մարդու ոսկորներ. Shamshyan. com

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավագ քննիչ Բասմաջյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 18-ին Ստեփանավան քաղաքի «Չարենց» կոչվող գերեզմանատանը հայտնաբերված դիակի փաստով:  

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, այդ օրը ոստիկանության Ստեփանավանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը հայտնել է իր վերադասին, որ անհայտ քաղաքացուց տեղեկություններ են ստացվել, որ նշված գերեզմանատանը դիակ կա:   

 

Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Բագրատունյանի գլխավորությամբ:   Ժամանել է նաև Ստեփանավանի քննչական բաժնի խումբը:   

 

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են հագուստ, որի մեջ առկա են եղել ոսկորներ:   Տեղում զննելով այն, դատաբժիշկը հայտնել է, որ հայտնաբերված ոսկորները արտաքինից պատկանում են նախկինում հուղարկավորված մարդու:   

 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ