ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կուսումնասիրի բացերը, որոնք «թույլ են տալիս ռուսներին շրջանցել պատժամիջոցները»

ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Բրայան Նելսոնը, ով վերահսկում է ֆինանսական հետախուզությունը և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը, ասել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնվող ցանկն ընդգծում է «փողերի լվացման ռիսկերը ներդրումային խորհրդատուների համար»։ Այս մասին գրել է The Wall Street Journal-ը։
 

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն անօրինական ֆինանսավորումը դիտարկում է որպես ազգային անվտանգության հիմնական խնդիրներից մեկը։ Այդ կապակցությամբ գանձապետարանը մտադիր է ուսումնասիրել և վերացնել ԱՄՆ օրենսդրության բացերը, որոնց միջոցով ռուսներն իբր «կարող են օգտագործել հեջ-ֆոնդերը և մասնավոր կապիտալը պատժամիջոցներից խուսափելու համար»:
 

«Մենք գիտենք, որ շատ ռուս օլիգարխներ և էլիտաներ փորձում են խուսափել պատժամիջոցներից, և մենք անխոնջ աշխատում ենք կանխելու համար… ֆինանսական բացերը օգտագործել իրենց հարստությունը թաքցնելու և տեղափոխելու համար», - ասել է Նելսոնը:
 

Նա նշել է, որ ԱՄՆ իշխանությունները «համագործակցում են իրավապահ մարմինների, ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի և Ֆինանսական հաստատությունների կարգավորող գործակալության, ինչպես նաև ոլորտի ներկայացուցիչների հետ՝ «հնարավոր ռիսկերի շրջանակը որոշելու համար»։

Քաղաքականություն

Պատահարներ