Պուտինն ու Վուչիչը քննարկել են Սերբիային գազի մատակարարման հարցը

Ռուսաստանի եւ Սերբիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Վուչիչը հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է Интерфакс-ը՝ Կրեմլի մամուլի ծառայությանը: 

«Առարկայնորեն քննարկվել են երկողմ հարաբերությունների արդիական օրակարգի հարցերը, այդ թվում՝ փոխշահավետ առեւտրա-տնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը: Պայմանավորվել են, որ մասնավորապես, Ռուսաստանը հետագայում եւս կշարունակի անխաափա գազամատակարարումը Սերբիա»,- նշվում է հաղորդագրության մեջ: 

Բացի այդ, կողմերը շարունակել են «կարծիքներ փոխանակել մի շարք միջազգային թեմաների շուրջ, ինչպես նաեւ Ուկրաինայում տիրող իրավիճակի եւ Կոսովոյում տեղի ունեցող իրադարձությունների»: 

 

Քաղաքականություն