Երևանում վրաերթի են ենթարկվել 63-ամյա կինն ու վերջինիս 4-ամյա թոտնուհին. Shamshyan. com

Այսօր՝ հունիսի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:25-ի սահմաններում  Երևանի բնակիչ, 27-ամյա Վլադիմիր Ա.-ն իր վարած Mazda 6 մակնիշի ավտոմեքենայով Հալաբյան փողոցից դեպի Հրազդանի կիրճ տանող ավտոճանապարհի սկզբնամասում վրաերթի է ենթարկել հետիոտներ, Կոտայքի մարզի  բնակիչ, 63-ամյա Սիլվա Վ.-ին և Երևանի բնակիչ 4-ամյա Մարիա Ա.-ին: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, մինչև շտապօգնության ժամանումը՝ առաջին բուժօգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածներին, ապա օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը Սիլվա Ղ.-ին տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն ու մինչ կժամաներ մյուս շտապօգնության ավտոմեքենան, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի  1-ին վաշտի պարեկներ Արտյոմ Չոբանյանն ու Արմեն Ստեփանյանը՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի կարգադրությամբ, պարեկային ծառայության ավտոմեքենայով երեխային շտապ տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ երեխան առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: 

 

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության,  նա եղել է սթափ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները տատ ու թոռ են: 

 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն