Խոշոր վթար՝ երթուղային ավտոբուսի, «Volkswagen»-ի և «BMW»-ի մասնակցությամբ

Այսօր՝ հունիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել րևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու հարևանությամբ, բախվել են 22-ամյա Խորեն Հարությունյանի վարած Volkswagen Tuareg մակնիշի 44 ՍՍ 484 համարանիշի, 21-ամյա Տիգրան Հովհաննիսյանի վարած BMW 528 մակնիշի 88 PP 01 համարանիշի և 49-ամյա Սերոբ Մանուկյանի վարած թիվ 35 երթուղին սպասարկող ավտոբուսը։  

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ 

Քաղաքականություն