Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. զոհվել է պայմանագրային զինծառայող. նրա ընտանիքը հոսպիտալացվել է. Shamshyan. com

Այսօր՝ հունիսի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում  Արարատի մարզի բնակիչ, 45-ամյա  Կարեն Մ.-ն իր վարած ВАЗ 2109  մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Շահումյան գյուղի կամրջի վրա դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 10 մետր առաջ ընթանալով՝ գլխիվայր հայտնվել դատարկ ջրատարի մեջ: Այս մասին գրում է Shamshyan. com-ը:

Վթարի հետևանքով,  Կարեն Մ.-ն տեղում մահացել է, իսկ մեքենայում գտնվող նրա կինն ու 2 անչափահաս երեխաները բժշկական հետազոտման նպատակով օպերատիվորեն ժամանած Արտաշատի հիվանդանոցի  բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժգնությունն են ստացել,  ապա տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Մահացածի մարմինը ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Տեղում քննիչները պարզել են, որ մահացածը ծառայում է ՀՀ ՊՆ N  զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:

Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Քաղաքականություն