Ապարանի հայտնի կրակոցներից հետո մի խումբ անձինք ներխուժել են հիվանդանոց, կոտրել մուտքի դուռն ու ապակիները. Shamshyan. com

Հունիսի 19-ին, երբ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղից հրազենային վնասվածքներով «Ապարան» բժշկական կենտրոն էին տեղափոխվել բոլոր վիրավորները, որոնցից Հմայակ Միքայելյանը հիվանդանոցում մահացել էր, հիվանդանոց են այցելել մեծ թվով քաղաքացիներ։ Այս մասին գրում է Shamshyan. com-ը:
 

Այն պահին երբ վիրավորներին բուժօգնություն էին ցուցաբերում, այդ անձինք դիտավորյալ վնասել են հիվանդանոցի գույքը, կոտրել են նախասրահի մուտքի դուռը, ապակիները:
 

Հիվանդանոց են ժամանել մեծ թվով ոստիկանության ծառայողներ։ Գույքի դիտավորությամբ ոչնչացում հատկանիշներով ոստիկանության Ապարանի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
 

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝  հիվանդանոց ներխուժած, գույքային վնաս պատճառած անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Քաղաքականություն