Արտակարգ դեպք․ Արտաշավանի գյուղապետարանի դիմացից փախցրած ավտոմեքենան վթարի է ենթարկվել, կա վիրավոր

Այսօր` հունիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 48 կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչ՝ 52-ամյա Գնել Պ-ի վարած Honda մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ՝ 47-ամյա Սենիկ Վ-ի վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները։ 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «07»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ձորում, մի քանի պտույտ շրջվելով՝ այնուհետև հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով «07»-ի վարորդ Սենիկ Վ-ն օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն։   Դեպքի վայր էր ժամանել վթարված «07»-ի սեփականատիրոջ որդին, ով ասում էր. «Հայրս առավոտյան ավտոմեքենայով գնացել է գյուղապետարան, մեքենան կայանել գյուղապետարանի մոտ ու մտել ներս։ Կարճ ժամանակ անց մեքենան գյուղապետարանի մոտից տարել են, իսկ որոշ ժամանակ անց պարզում ենք, որ մեքենան վթարի է ենթարկվել»։  

Քաղաքականություն