Երևանում Mitsubishi-ն վրաերթի է ենթարկել 15-ամյա դպրոցականի

Այսօր՝ հունիսի 21-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Mitsubishi մակնիշի ավտոմեքենան Հրաչյա Քոչար փողոցում՝ թիվ 56 դպրոցի դիմաց, հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել 15-ամյա տղա հետիոտնի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին բժշկական հետազոտություն անցնելու նպատակով տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։  Վրաերթից հետո Mitsubishi-ն բախվել է կայանված Kia մակնիշի ավտոմեքենային։ 

 

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։ Պարեկային ծառայությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Քաղաքականություն