Ռոստովում Սու-25 գրոհային ինքնաթիռ է կործանվել. կա զոհ

Սու-25 գրոհային ինքնաթիռ է կործանվել Ռոստովի մարզում ուսումնական թռիչքի ժամանակ, հայտնում է Интерфакс-ը:

 

Ինչպես նշվում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ՝ օդաչուն մահացել է: Զինվորականների խոսքով՝ թռիչքն իրականացվել է առանց զինամթերքի, ինքնաթիռն ընկել է ամայի վայրում:
 

«Նախնական տեղեկություններով՝ միջադեպի պատճառ կարող էր դառնալ տեխնիկական անսարքությունը։ Տեղում աշխատում է ՌԴ օդատիեզերական ուժերի հանձնաժողովը»,- հայտնել են Հարավային ռազմական օկրուգից։

Քաղաքականություն