ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռոնալդուի 2,1 միլիոն եվրո արժողությամբ Bugatti-ին վթարի է ենթարկվել

Կրիշտիանու Ռոնալդուին պատկանող Bugatti Veyron մեքենան Մալյորկայում վթարի է ենթարկվել։ 2,1 մլն եվրո արժողությամբ մեքենան բախվել է քաղաքամերձ տանը։ Միջադեպի հետևանքով վնասվել է տնտեսական սենյակը, որտեղ պահեստավորված են եղել գազի բալոնները։ Մեքենան վարել է ոչ թե ինքը՝ Ռոնալդուն, այլ նրա աշխատակիցը։ Վարորդը չի տուժել: Վնասվել է մեքենայի հետևի հատվածը, հայտնում է Armsport.am-ը: «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվողը հունիսի 14-ից հանգստանում է Մալյորկայում՝ կնոջ ու երեխաների ուղեկցությամբ։

Քաղաքականություն