ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նավը 2 մասի է բաժանվել. 30 հոգուց միայն 3-ին է հաջողվել գտնել

Անձնակազմի 30 անդամ ունեցող ինժեներական նավը երկու մասի է բաժանվել։ Վթարը տեղի է ունեցել Հարավչինական ծովի ափերի մոտ ՝ Հոնկոնգից հարավ-արեւմուտք։

 

Դեպքի վայր են մեկնել փրկարարական նավով, ինքնաթիռով եւ երկու ուղղաթիռով արտակարգ ծառայությունները: Սակայն նշվում է, որ որոնողական աշխատանքներ կատարելու համար նրանց խանգարում է այդ շրջանում գործող փոթորիկը։ Ներկայումս անձնակազմի 30 անդամներից միայն երեքն են կարողացել փրվկել, մյուսների ճակատագիրն անհայտ է: Որոնումները շարունակվում են։

 

Միջադեպի նախօրեին Հոնկոնգում  "Չաբա" թայֆունի պատճառով հայտարարվել է փոթորկի նախազգուշացման ութերորդ մակարդակ: Այս մասին հայտարարել է երկրի ռազմական գլխավոր դատախազը: 

 

Մանրամասները` տեսանյութում:

Քաղաքականություն

Պատահարներ