ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր պահեստներ են այրվում․ Տուվա

Տուվայի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաք Կզըլում խոշոր հրդեհ է բռնկվել։ 2,8 հազար քառակուսի մետր մակերեսով պահեստային տարածք է այրվում։ Տեղեկությունը հայտնում է Տուվայի արտակարգ իրավիճակների նախարարությունը, փոխանցում են ռուսական լրատվականները։ 

 

«Առավոտյան ժամը 7-ին հրշեջ կապի կենտրոնական կետն ահազանգ է ստացել, որ Կզըլ քաղաքի Աջ ափ շրջանում պահեստային տարածքներ են այրվում։ Հրդեհը մարելու համար ներգրավվել են քաղաքի պահպանության հրշեջ-փրկարարական բոլոր ուժերը», – ասված է հաղորդագրությունում։

 

Հրդեհի մարման աշխատանքներին 25 մարդ և ինը միավոր տեխնիկա է ներգրավվել:

Նախնական տվյալով՝ տուժածներ չկան։

Քաղաքականություն

Պատահարներ