ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքագետը` Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի մասին

 Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հայաստանի վարչապետը շնորհավորել է  Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։

 

Auroranews.am-ը խոսել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ, հասկանալու թե ինչ հետևություններ կարելի է անել այս հեռախոսազրույցից: 

 

Թուրքագետ Մելքոնյանը ասաց, որ Երկու դիտարկում ունի այս թեմայի վերաբերյալ:  Առաջինը` այս հեռախոսազանգը  դիվանագիտական էթիկետից բխող տար է, երբ երկու երկրների ղեկավարները օգտագործելով պետական կամ կրոնական տոները հանդես են գալիս շնորհավորանքներով: Նախկինում էլ նման դեպքեր եղել են: Թուրքագետը հիշեցրեց, որ հհ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը մասնակցել էր թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալի թաղմանը 1993 թվականին:

 

Երկրորդը` այս ամենի մեջ թուրքագետը տեսնում է իմիտացիա, հայ-թուրքական հարաբերությունների բարելավման պրոցեսը ավելի համոզիչ դարձնելու քայլ, որը իրկանում որևէ լուրջ առաջընթաց համարել չենք կարող: 

 

Չպետք է մոռանալ, որ Էրդողանը համարվում է ամենակոշտ ամենաագրեսիվ քաղ գործիչներից մեկը և իր հռետորաբանության մեջ հստակ տեղ ունի հակահայկական քարոզչությունը, չմոռանանք իր ելույթները և հայերի հանդեպ ատելության խոսքերը: Միամտություն կլինի ակնկալել, որ Էրդողանը դրական մեսիջ է հղում կամ դրական քայլ է անում ՀՀ-ի հանդեպ: Սա ես դիտարկում եմ որպես հաղթող և սպառնալիքները շարունակող Թուրքիայի և պարտված ՀՀ ղեկավարի զրույց ու ոչ մի դրական բան սա խոստանալ չի կարող,- մեզ հետ զրույցում նշեց ուրքագետը:

 

Մելքոնյանը նաև ասաց, որ, եթե չի սխալվում, վերջին անգամ հեռախոսային շփում երկրի ռաջին դեմքերի մասնակցությամբ եղել էր Սերժ Սարգսյանի և  Աբդուլա Գյուլի միջև:

 

Հարկ է նշել նաև, որ հաղորդագրությունից պարզ չէ, թե ով է հեռախոսազրույցի նախաձեռնող կողմը:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ