Ալ-Սադրը հրամայել է կողմնակիցներին մեկ ժամվա ընթացքում լքել Բաղդադի «կանաչ գոտին»

Իրաքի շիա առաջնորդ Մուկթադա աս-Սադրը հրամայել է իր կողմնակիցներին 60 րոպեում լքել խորհրդարանի շենքը և կառավարական թաղամասը՝ Բաղդադի կենտրոնում գտնվող «կանաչ գոտին», սպառնալով ամբողջությամբ դուրս գալ Սադրիստական ​​շարժումից, որից հետո նրանք սկսել են լքել տարածքը։ 


«Ես շատ տխուր եմ Իրաքում տեղի ունեցող իրադարձությունների համար: Մենք հույս ունեինք, որ բողոքի ակցիան կանցնի խաղաղ, առանց զենքի: Ես 60 րոպե ժամանակ եմ տալիս ազատել խորհրդարանի շենքը և լքել կանաչ գոտին»,- ասել է նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է Ռիա Նովոստին։ 

 

Ինչպես լրատվամիջոցին  հայտնել է իրաքյան անվտանգության ծառայությունների աղբյուրը, իրենց առաջնորդից հրաման ստանալուց հետո Աս-Սադրի կողմնակիցները սկսել են հեռանալ Իրաքի մայրաքաղաքի կենտրոնից։


Երկուշաբթի օրվանից ալ-Սադրի կողմնակիցները զենքով հարձակվել են Բաղդադի կենտրոնում գտնվող «կանաչ գոտու» և այլ նահանգների վարչական շենքերի վրա՝ նրա հայտարարությունից հետո, որ նա դադարեցնում է քաղաքական գործունեությունը կառավարության և այլ քաղաքական ուժերի հետ երկարաժամկետ տարաձայնությունների պատճառով։

Քաղաքականություն