ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առաջին կադրերը․ Պուտինը, Լուկաշենկոն, Փաշինյանը և մյուս երկրների ղեկավարները գնում են լուսանկարվելու

Այսօր Աստանայում անցկացվում է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, որին մասնակցում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահն այն ժամանակ ասել էր, որ Աստանայի հանդիպման օրակարգում ներառված են «քաղաքականության, տնտեսության և հումանիտար ոլորտում ինտեգրացիոն համագործակցության կարևոր թեմաներ»։

 

Պուտինի խոսքով՝ քննարկվելու են նաև անվտանգության հարցեր: «Ի վերջո, բացի Ուկրաինայից, որտեղ իսկապես ողբերգական իրադարձություններ են տեղի ունենում, ցավոք, երբեմն հակամարտություններ են ծագում հետխորհրդային տարածքի այլ պետությունների միջև, և դա, իհարկե, պահանջում է դրանց լուծմանն ուղղված միջոցառումների մշակում», - ասել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ