ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է ակնկալում Ադրբեջանը` հայ և ռուս գործընկերների հետ հանդիպումից

«Դուշանբեում կայացած վերջին հանդիպումից ի վեր զգալի թվով շփումներ են եղել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հիմունքներով։ Այս տեսանկյունից օգտակար կլիներ քննարկել այս ընթացքում տեղի ունեցած զարգացումը։ Գոնե մեր կողմից հատուկ ուշադրություն ենք դարձնելու հետկոնֆլիկտային կարգավորման այն հարթությանը, որի անմիջական պատասխանատուն արտաքին գործերի նախարարներն են, դրանք խաղաղության պայմանագրի հարցերն են, որոնց շուրջ մենք վերջերս հանդիպում ունեցանք»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը` Աստանայում հայ և ռուս գործընկերների հետ հանդիպմանը:

 

Նա նաև նշեց, որ միևնույն ժամանակ ակնկալում է խոսել Հայաստանի և Ադրբեջանի տարածքների սահմանազատման և հաղորդակցությունների բացման մասին:

Քաղաքականություն

Պատահարներ