ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լավրովի խոսքը՝ Միրզոյանի և Բայրամովի հետ հանդիպմանը

 ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Աստանայում ՀՀ և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը նշել է, որ հույս ունի քննարկել երեք երկրների ղեկավարների՝ 2020 և 2021 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կատարումը՝ հասկանալու համար, թե «ինչպես շարժվել առաջ»:

Լավրովի խոսքով, եռակողմ հայտարարությունները, ստորագրված բարձր մակարդակով, հիմք են դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բոլոր ասպեկտների կարգավորմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հաստատմանը:

«Առանձին թեմա է, իհարկե, խաղաղության պայմանագրի համաձայնեցումը, տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ պայմանավորվածություններին լրացումները, և երկկողմ հանձնաժողովի ստեղծման միջոցով սահմանազատման իրականացումը՝ ռուսական կողմի խորհրդատվական աջակցությամբ: Ելնելով նրանից, որ ժամանակն արագ է անցում, իրադարձությունները զարգանում են բավականին շեշտակի, կարծում եմ, որ այսօր շատ հարմար առիթ է քննարկելու այս թեման  և տեսնելու, թե ինչ կարող ենք զեկուցել մեր ղեկավարներին նրանց ստորագրած պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ»,-ասել է Լավրովը:

Քաղաքականություն

Պատահարներ