Հայաստանը Հունգարիայի հետ հարաբերությունները վերականգնո՞ւմ է. «Փաստ»

Գործող իշխանությունները ցանկանում են վերականգնել Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները, որոնք կասեցվել էին դեռևս 2012 թ. օգոստոսի 31-ին՝ այն բանից հետո, երբ Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը էքստրադիցիայի էր ենթարկվել Ադրբեջան և անմիջապես ներում ստացել Իլհամ Ալիևի կողմից: «Փաստ» օրաթերթը գրում է. 

 

Պարզաբանման համար լրատվամիջոցը  դիմել է ԱԳՆ, որտեղից պատասխանել էին, որ հայցվող տեղեկությունները չեն կարող տրամադրվել՝ համաձայն «ՀՀ ԱԳՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված ցանկը հաստատելու մասին» ՀՀ ԱԳ նախարարի 2017 թ. հունիսի 16-ի թիվ 1002-Ն հրամանի հավելվածի 2-րդ կետի։ Եվ ահա, այս թեմայի հետ կապված թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ 

 

Լրատվամիջոցի աղբյուրների փոխանցմամբ, օրերս Պրահայում տեղի ունեցած և լուսաբանված հանդիպումներից բացի տեղի է ունեցել ևս մի հանդիպում, որի մասին պաշտոնական հաղորդագրություն կամ որևէ անդրադարձ չի եղել։

 

ԱԳՆ աղբյուրի փոխանցմամբ, Պրահայում Նիկոլ Փաշինյանն առանձին կարճ հանդիպում է ունեցել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ (ի դեպ, հանդիպմանը չի մասնակցել անգամ ԱԳ նախարարը)։ Մեր տեղեկություններով, Փաշինյանը և Օրբանը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել՝ առաջիկա ամիսներին վերականգնել Հայաստանի և Հունգարիայի դիվանագիտական հարաբերությունները»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քաղաքականություն

Պատահարներ