Պուտինը կրճատել է շփումները Մակրոնի ու Շոլցի հետ․ Պեսկովն ասել է` որն է պատճառը

 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի շփումների կրճատումը կապված է Ռուսաստանի դիրքորոշմանը ականջալուր չլինելու հետ: Տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 

«Ուղղակի վերջերս նրանք ցանկություն չեն հայտնում մասնակցել միջնորդական ծառայություններ մատուցելու ինչ-որ ջանքերին, այդ իսկ պատճառով նրանց հետ շփումներն ավելի քիչ են», - ասել է Պեսկովը լրագրողներին:

 

Պեսկովը պարզաբանել է, որ Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույցներ չի ունենա արևմտյան առաջնորդների, այդ թվում՝ Մակրոնի, Շոլցի ու ԱՄՆ նախագահ Բայդենի հետ, այնպիսի խոսակցություններ, որ վարել է Շոյգուն իր արևմտյան գործընկերների հետ։

Քաղաքականություն

Պատահարներ