Դեմոկրատները Բայդենին կոչ են անում բանակցություններ վարել Ռուսաստանի հետ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները կոչ են արել նախագահ Ջո Բայդենին բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով: Այս մասին գրում է Говорит Москва-ն:
 

Ինչպես հայտնում է Bloomberg-ը, կուսակիցների քննադատությունից հետո նամակի հեղինակները նշել են, որ իրենք աջակցում են Ջո Բայդենի կուրսին և կողմ են Ուկրաինային օգնելուն։
 

«Դիվանագիտության այլընտրանքը երկարատև պատերազմն է՝ աղետալի ռիսկերով։ Մենք ձեզ կոչ ենք անում համատեղել ռազմական և տնտեսական աջակցությունը ակտիվ դիվանագիտական ​​ճնշման հետ՝ կրկնապատկելով ջանքերը՝ հրադադարի իրատեսական շրջանակ գտնելու համար»,- ասված է փաստաթղթում։
 

Դեմոկրատներն առաջարկել են, որ դիվանագիտական ​​ջանքերը կարող են ներառել հակառուսական պատժամիջոցների թուլացումը և Կիևի անվտանգության երաշխավորումը:

Քաղաքականություն

Պատահարներ