Ինչ քննարկումներ են եղել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև

ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հաստատել է ԱՄՆ-Ռուսաստան բարձր մակարդակով շփումների առկայությունը։

 

«Երկխոսությունը տեղի է ունեցել միջուկային զենքի կիրառման ռիսկերը նվազեցնելու համար»,- ճեպազրույցում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը։

 

Այս կերպ նա մեկնաբանել է Wall Street Journal-ի վերջին հրապարակումը, որտեղ ասվում էր, որ վերջին ամիսներին նա գաղտնի բանակցություններ է վարել Ռուսաստանի նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովի և Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ։

Քաղաքականություն

Պատահարներ