Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի տարածած լուրը։

 

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները նոյեմբերի 13-ի երեկոյան կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,– ասված է ՀՀ ՊՆ–ի հաղորդագրությունում:

Քաղաքականություն