Մառախուղ, փակ և դժվարանցանելի ճանապարհներ. իրավիճակը` ճանապարհներին
Սյունիքի մարզում Շինուհայրից մինչև Հալիձոր ճանապարհահատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 1-2 մետր: Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
ԱԻՆ–ի հաղորդմամբ` փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Սյունիքի մարզում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Աղվանի գյուղից Սատանի կամուրջն ընկած ճանապարհահատվածը երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհին մերկասառույց է։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Աղվանի գյուղից Սատանի կամուրջն ընկած ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:
Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհին առկա է մերկասառույց։
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում, Գորիս քաղաքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է։
Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։